HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ապրիլի 11-ին Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնի է դառնում Ենիգոմշյանի այսօր տարածած հայտարարությունից, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայտնում եմ, որ ավելի քան երկու տարի և ութ ամիս առաջ հարուցված անհիմն մեղադրանքի ու վերջ չունեցող «նախաքննության» մասին իմ 11.04.2019 թ. հայտարարությունից հետո ավագ դատախազ Պ. Պետրոսյանի և ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանի ստորագրությամբ ստացել եմ 12.04.2019 թ. թվակիր գրություններ, որոնցից տեղեկանում եմ, որ նույն օրը որոշում է կայացվել իմ նկատմամբ «քրեական հետապնդումը դադարեցնելու», «քրեական հետապնդում չիրականացնելու» և «ընտրված խափանման միջոցը վերացնելու» մասին` «հանցակազմի բացակայության հիմքով»: Առիթից օգտվելով, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՄԻՊ գրասենյակի համապատասխան իրավաբաններին՝ ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՔԾ տնօրենին ուղղած իմ դիմուններին ու հրապարակային հայտարարությանը զուգահեռաբար իմ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու և այդ նպատակով ՀՀ Գլխավոր դատախազին պարզաբանում պահանջող դիմում ներկայացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter