
Կրկնակի կարկտահարություն` Արագածոտնի մարզում
Երեկ երեկոյան դարձյալ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում: Նորից տուժել են ընդամենը մեկ օր առաջ ուժեղ կրկուտից վնասներ կրած համայնքները` Կոշ, Ուջան, Արուճ, Շամիրամ, Նոր Ամանոս, ինչպես նաեւ Թալինի տարածաշրջանից Մաստարա, Զովասար գյուղերը:
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին մասնագետներն աշխատում են կարկուտից տուժած համայնքներում: «Երեկվա կարկուտը ավելի թույլ էր, քան դրանից մեկ օր առաջվանը: Գյուղացիները զգալի վնասներ են կրել հատկապես Ագարակ, Ոսկեվազ, Ուջան գյուղերում, ինչպես նաեւ Կոշ գյուղի վերեւի հատվածում»,-ասում է Յու. Ազատյանը:
Վարչության պետը գյուղատնտեսությանը պատճառված վնասի կոնկրետ չափի մասին դեռ տեղեկություններ չունի: Պատկերը պարզ կլինի 2-3 օրից:
Մեկնաբանել