HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։

Ինչպես հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իրականացված աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) և «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter