HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «1000 դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են»

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել էր, որ 50-ից 51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում եմ օրինական դաշտում։ Պատգամավորի խոսքով՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը հեղափոխությունից հետո՝ մինչև 2018-ի դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշը աճել է, բայց ընդամենը 526 հազար դրամով։ «Դա նշանակում է ստվերից օրինական դաշտ է եկել 526 աշխատող»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թվերը աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետև արտացոլված են ՊԵԿ-ի և Վիճակագրական կոմիտեի տվյալներում։

Ինչ վերաբերում է հիմնադրամին, կառավարության ղեկավարն ասաց, որ հավելյալ պարզաբանումներ կստանա։

«Բայց ասեմ՝ նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա, նման տեղեկություններ պարբերաբար ստանում եմ, որ հազար դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են, նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել, և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ապահովեն»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter