Լեռնավանում համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ հունիսի 9-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
Նման առաջարկ գործադիրին ներկայացրել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։
Գործադիր ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ Լեռնավանի ավագանու յոթ անդամներից չորսն այս տարի հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մասնավորապես՝ ավագանու անդամներից երեքը հրաժարականի դիմում են գրել հունվարի 30-ին, իսկ մեկ այլ անդամ՝ փետրվարի 25-ին։
Նրանք ավագանու անդամ էին ընտրվել 2018 թվականի մարտի 11-ին կայացած ընտրությամբ։ Ավագանու անդամների մեծամասնության հրաժարականի պատճառով անհնար է դարձել համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, ուստի կառավարությունը որոշեց նշանակել ավագանու անդամների արտահերթ ընտրություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել