HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդում կստեղծվի «Բերդի զինվորական հոսպիտալ»

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Տավուշի մարզի Բերդ քաղաքում ստեղծել «Բերդի զինվորական հոսպիտալ»։

Հոսպիտալը զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչությանը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն, սպասարկում կցուցաբերի։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ զինված ուժերի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովումը պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է ապահովվեն անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում:

«Այս համատեքստում կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչն իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն»,- նշված է որոշման նախագծում։

«Բերդի զինվորական հոսպիտալ»-ը կապահովի հիվանդանոցային բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովում, մասնագիտացված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացում, վիրահատություններ, վիրահատական և ֆիքսող միջոցներ, բուժական միջամտություններ, անհրաժեշտ դեղերով, պարտադիր սննդով ապահովումը և այլ ծառայություններ։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոսպիտալի ստեղծմամբ նոր հաստիքներ չեն ստեղծվի, այն ձևավորելու է պաշտպանության նախարարությունում գործող առանձին բժշկական ջոկատի բազայի վրա` ջոկատի պահպանման ծախսերի ուղղությամբ պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter