HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին անհատույց կարգով շենք փոխանցեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Աբովյան քաղաքում տեղակայված դիահերձարանի շենքը, դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով վերցնել «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և անհատուց կարգով ամրացնել «Դատաբժշկական գիտագործական կենտրոն»-ին:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, Կոտայքի մարզում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի իրեն ամրացված գույք: Այդ իսկ պատճառով, դիակների և կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունները կատարվում են Կոտայքի մարզի բժշկական կենտրոնների տարածքներում, ինչը խիստ ազդում է փորձաքննությունների կատարման արագության և որակի վրա՝ պայմանավորված բժշկական կենտրոնների տարածքների հեռավորությամբ:

«Բժշկական կենտրոնների դիահերձարաններում կատարվում են ախտաբանաանատոմիական դիահերձումներ, որոնք, շատ դեպքերում, համընկնելով դիակների դատաբժշկական փորձաքննությունների հետ, դժվարեցնում են փորձաքննությունների կատարումը և ուշացնում են դրանք»,- ասվում է որոշման նախագծում։

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի դիահերձարանի շենքը ներկայում չի օգտագործվում ՊՈԱԿ-ի կողմից։ Այդ պատճառով առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտել այն վերցնել և ամրացնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին, որով ՊՈԱԿ-ը նաև հնարավորություն կունենա կենտրոնացնել Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter