ԱԺ-ում քաոս է. քվեարկությունները տապալվելու վտանգի տակ են
Հանրապետական պատգամավորները խուճապի մեջ են: 20 րոպեանոց ընդմիջումն ավարտվել է, եւ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հիմա պատգամավորներին հաշվում է «գլխաքանակով»: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խոսափողը միացված էր, եւ Էդուարդ Շարմազանովը, չնկատելով դա, Սամվել Նիկոյանի ականջին շշնջաց, թե դահլիճում եղել են 59 պատգամավորներ, որոնք էլ գրանցվել են 68-ի փոխարեն: Այս խոսակցությունը լսելի դարձավ լրագրողների համար:
Հավանաբար, քվորում չի եղել հենց առավոտից, սակայն պատգամավորները, սովորության համաձայն, գրանցվել են ուրիշների փոխարեն:
Հանրապետականները «գլխաքանակի» հաշվարկից հետո, հավանաբար, համոզվեցին, որ քվեարկությունները տապալվելու են, քանի որ ԲՀԿ-ն բոյկոտել է նիստը: Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե քվեարկությունները մի փոքր հետաձգվում են: Այժմ ՀՀԿ-ականները փորձում են ԱԺ բերել «պահեստային» պատգամավորներին, որոնք ԱԺ են գալիս նմանատիպ «արտակարգ» իրավիճակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել