HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքներ, հեղեղումներ, քարաթափումներ՝ եղանակային փոփոխության արդյունքում

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ տեղումները դեռ կշարունակվեն, ապրիլի 20-ին առավել ինտենսիվ կլինեն, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Նախարարի փոխանցմամբ՝ արդեն առաջին հեղեղումների մասին ահազանգ են ստացել։ Այն եղել է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից։ «Այնտեղ գետի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկել։ Պարոն Պապիկյանի հետ ես խոսել եմ արդեն, մենք պայմանավորվել ենք՝ գնանք»,- նշեց նախարարը։

Նրա փոխանցմամբ՝ երեկ նախարարության աշխատակիցները այցելել են Երվանդաշատ և պարզել, որ շատ աշխատանքներ կան իրականացնելու։

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ այս օրերին ակտիվացել են նաև սողանքները, 6 տեղանքում արդեն ակտիվ սողանքներ են գրանցվել, մասնավորապես՝ Լոռու մարզի Աթան գյուղում։ Ասում է՝ այնտեղ գրանցված սողանքի պատճառվ կարող է մոտ 600 հազար տոննա հող լցվել ճանապարհի վրա և փակել միջհամայնքային ճանապարհը։

Նախարարը հայտնեց, որ քարաթափման վտանգ ևս կա և առաջարկեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին, մարզպետարաններին` ունենալ որոշակի գումար, որը կկարողանան օգտագործել քարերի պայթեցման համար և չեն սպասի գումարի հատկացմանը, մրցույթի անցկացմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ճգնաժամային իրավիճակներ չունենալու համար պետք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Նշեց, որ անընդատ ահազանգ են ստանում, որ օպերատիվ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր չի լինում լուծել դրանք, և պետք է հասկանալ` որտեղ է խնդիրը ու կարգավորել դրանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter