HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 9-ին Քարաձորում համայնքապետի  և ավագանու անդամների արտահերթ ընտրություն է

Հունիսի 9-ին Լոռու մարզի Քարաձոր համայնքում կանցկացվի համայնքապետի  և ավագանու անդամների արտահերթ ընտրություն։ Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօր։

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ Քարաձորի համայնքապետ Արա Մատինյանը մարտի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններով:

Համայնքի ավագանու չորս անդամներ ևս մարտի 11-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել, իսկ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են 2017 թվականի հունվարի 25-ին՝ մահվամբ պայմանավորված։ «Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին է դարձել Քարաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավել չափով: Այդ կապակցությամբ Քարաձոր համայնքի ավագանու անդամները մարտի 11-ին կազմել են Քարաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է որոշման նախագծում։

Ավագանու անդամները ևս այդ պաշտոնում ընտրվել էին 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter