HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ. «Պայմանագրային զինծառայող Նարեկ Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք»

Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը` իր ֆեյսբուք էջում կատարած գրառմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը՝ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ. Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

ani
how horrible ,how owfull must the conditions be in HAY-Army to lead jung, hopefull armenian boys,serving their motherland, to commit suicide !! Mr PM N. Pashinian, please do your duty and controle what is going REAly behind the walls of the army-barracks ! It seams to me that satan is reigning there ! You must order a written,anonymous inquiry among the soldiers for getting true informations about mobbing, persecution, harassments and --may be-- sexuel violence in their middle. THE HONNOUR OF ARMENIA IS AT STAKE ! ...what will the enemy think about that !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter