HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 մլն դրամ՝ Մեղրու տարածաշրջանում օգտագործված ոռոգման ջրի վճարների համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց իր պահուստային ֆոնդից 19 մլն դրամ տրամադրել Ջրային կոմիտեին։ Հատկացված գումարով մարվելու է Մեղրու տարածաշրջանում 2018 թվականին օգտագործված ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը։

Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ 2000 թվականից Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց կիրառվել է 50 տոկոս զեղչ, որը փոխհատուցվել է պետական բյուջեից: Սակայն, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ, 2018թ.-ին այն չի կիրառվել, ինչն էլ առաջացրել է ֆինանսական ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ «Սյունիք» ՋՕ-ում մի քանի ամսվա աշխատավարձի պարտք է կուտակվել:

«Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թվականի համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը»,- ասվում է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter