HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ «Oxford Analytica»-ի հրապարակումը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել մեկնաբանությամբ ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ «Oxford Analytica»-ի վերլուծական կենտրոնի հրապարակման կապակցությամբ:

«Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ: 

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն»,- նշել է Դ. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter