HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը։ Հիմնական զեկուցող էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախագիծը նպատակ ունի կարգավորել ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

Բաղրամյանի խոսքով՝ 2017 թվականի մարտից Հայաստանը հանդիսանում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:

«Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է»,- ասաց Բաղրամյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, թե ովքեր են հանքերի իրական սեփականատերերը։ Պատգամավորը նաև հարցրեց, թե մետաղական հանքերի ոլորտում ստվերային տնտեսության ծավալը որքան է, և արդյոք ինֆորմացվա՞ծ են՝ այս գործող ձեռնարկությունների որ մասն է օֆշորային գոտիներում գրացված։

Գարեգին Բաղրամյանն արձագանքեց՝ մտահոգությունները հաշվի են առնվել, ապա հավելեց, որ կան ընկերություններ, որոնց որոշ բաժնետերեր գրացված են օֆշորային տարածքում։

«Նախաձեռնության նպատակն է, որ մինչև վերջին ֆիզիկական անձի առջև պարտավորություն է դրվում՝ բոլոր հանքարդյունաբերությամբ զբաղվողներին բացահայտելու, իրենք պարտավոր են մինչև վերջին ֆիզիկական անձի տվյալները պետռեգիստոր ներկայացնել»,- ասաց նա։

Բաղրամյանի խոսքով՝ օրենքը նախատեսում է համապատասխան կեղծ տեղեկատվության դեպքում լիցենզիան կասեցնելու հնարավորություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter