HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գորգիսյանը Բաղրամյանից հետաքրքրվեց՝ իր առաջադրման մեջ ներդրում ունի փո՞րձը, թե՞ Վանեցյանի հետ բարեկամական կապը

Խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, այս պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք կապ ունի՞ վերջինիս առաջադրումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազգականը լինելու հանգամանքի հետ։

«Հայտնի է, որ Դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք: Ձեզ առաջադրելու փաստում գոնե ձեր գնահատմամբ որքա՞ն տոկոսով է դեր խաղացել ձեր մասնագիտական գիտելիքները և ձեր բարեկամական կապը»,- հարցրեց Գորգիսյանը։

Գարեգին Բաղրամյանը հիշեցրեց, որ երկար տարիներ աշխատել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

«Համոզված եմ, որ փորձն է ավելի շատ դեր խաղացել վարչապետի մոտ իմ թեկնածությունն առաջադրելու, քան թե մեր բարեկամական կապը»,- ասաց նա։

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ փորձի մասով ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ այդ տարիներին հանձնաժողովը բազմաթիվ հակապետական որոշումներ է կայացրել՝ պաշտպանելով մեծ խաղացողների շահը, ոչ թե ՀՀ քաղաքացիների։

«Ձեր գնահատականով, փաստորեն, մեծ մասամբ ազդել է գիտելիքները, ասենք 40 տոկոսով՝ բարեկամական կապը»,- ասաց Գորգիսյանը։

Տեղից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ կատակելով, թե բաջանաղից ինչ բարեկամ, համարյա թշնամիներ են, ինչից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter