HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը արգելք է դրել դեպի Ուկրաինա նավթի և նավթամթերքների արտահանման վրա

Ռուսաստանի կառավարությունը արգելք է դրել դեպի Ուկրաինա ռուսական նավթի և նավթամթերքների արտահանման, ինչպես նաև Ուկրաինայից մեքենաշինական արտադրանքի ներկրման վրա: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն՝ հունիսի 1-ից ռուսական նավթը, ածուխը և նավթամթերքը Ուկրաինա կարտահանվի միայն հատուկ թույլտվության հիման վրա:

Մեդվեդևի խոսքերով՝ սա Ուկրանիայի կառավարության սահմանած պատժամիջոցների պատասխանն է: Նախորդ շաբաթ Ուկրաինայի իշխանությունները ընդարձակել էին առևտրային պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես արգելվել էր Ռուսաստանից ապակե շշերի, ֆորմալինի, ինչպես նաև երկաթուղիների ավտոմատացման համակարգերի ներկրումը:

BBC-ն ընդգծում է, որ չնայած փոխադարձ պատժամիջոցներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը աճել է: Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2018թ. Ուկրաինայից Ռուսաստան ներկրումը կազմել է 5,5 միլիարդ դոլար, ինչը 12%-ով գերազանցել է 2017-ի ցուցանիշը: 

Իսկ Ռուսաստանից դեպի Ուկրաինա արտահանումը 2018-ին կազմել է 9,3 միլիարդ դոլար, ինչը 20%-ով է գերազանցում 2017-ի ցուցանիշը: Ռուսաստանից արտահանման 44%-ը կազմում է վառելիքը, նավթն ու նավթամթերքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին: Առաջին փուլում Զելենսկին ստացել էր ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 30,24%-ը, իսկ Պորոշենկոն՝ 15,95%-ը: Մյուս թեկնածուները ստացել էին ավելի քիչ ձայներ:

Լուսանկարը՝ Егор Алеев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter