
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
Գարեգին Բաղրամյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել՝ 85, դեմ՝ 20 պատգամավոր։
Ամենայն հավանականությամբ՝ մեծ մասամբ դեմ են քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ վերջիններս իրենց ելույթներում քննադատական խոսքեր հնչեցրին թեկնածուի հասցեին։
Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նա նախարարի պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո, սակայն քանի որ այս նախարարությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում միաձուլվելու է տարածքային կառավարման և ենթակառոււցվածքների նախարարությանը, նշանակվել էր պաշտոնակատար։
Մինչ այս ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Նազարյանը։
Մեկնաբանել