HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է:

Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից մեկն է, ով հավատարմորեն է ծառայում արվեստին ու մշակույթին՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության բազմաթիվ պահեր:

Վավերագրական կինոյի վարպետը Հանրապետության նախագահին նվիրել է իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը:

Նախագահ Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական նորանոր թռիչքներ՝ համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի ուրախացնել իր արվեստի երկրպագուներին նոր և ինքնատիպ ստեղծագործություններով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։