HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Սանասարյան. «Իմ դեմ իրականացվողը շինծու է»

Պետական վերահսկողական վարչության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ այն որակելով շինծու: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Սանասարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել և ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնավարությունը: Սանասարյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա
Դավիթ»

 

Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter