Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով
Երեկ առավոտյան ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի սկզբնամասում կանգնեցրել են հատված ծառերի կոճղերով բեռնված «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա:
Ավտոմեքենայի երևանաբնակ վարորդը հայտնել է, որ կոճղերը հավաքել է Վահագնի գյուղին հարակից անտառից՝ ապօրինի հատած ծառերի մնացորդներից:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել