HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սոս Ավետիսյան. «Արարատի ցեմենտի գործարանի աշխատողները չեն ունեցել այն պաշտպանվածությունը, որը պետք է ունենային»

Խորհրդարանում շարունակվում են իրանական ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանելու կառավարության ներկայացրած նախագծի քննարկումները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ելույթ ունեցավ որպես արարատցի։

«Արարատ քաղաքը բոլոր կողքի գյուղի մարդիկ կոչում են զավոդ, որովհետև էդ քաղաքը ձևավորել է էդ գործարանը: 2003 թվականին, երբ գործարանի տնօրինումը ստանձնեց «Մուլտի գրուպ» կոնցեռնը, գործարանն ինքն էր Վրաստան կամ Իրան ցեմենտ արտահանում, իր որակով իրոք Խորհրդային Միությունից մնացած հզոր գործարան էր, սակայն 16 տարվա մեջ պետք է մտածվեր ռազմավարական ձևով ներդրումներ անել գործարանում, աշխատողների իրավունքները պաշտպանել, պետք էր չգրանցել ճոխ մեքենաներ խորհրդականների, օգնականների անուններով, այլ մտածել ապագայի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր պատկերն է ներկայացնում, ոչ թե «հաշիվ-հաշվարկի»։

Պատգամավորի համոզմամբ՝ Արարատի ցեմենտի գործարանի աշխատողները չեն ունեցել այն պաշտպանվածությունը, որը պետք է ունենային։

«Ուզում եմ հասկանանք, թե ինչպես է կառավարվել այդ գործարանը: Էդտեղ ես խնդիր եմ տեսնում, էդ գործարանի կողքը կար մի սար, իմ մանկության սար բարձրանալու տեղն էր, էդ սարն էլ չկա, ու որևէ ներդրում էդ քաղաքում չի եղել: Դա որպես արարատցի եմ ասում, ու էս արգումենտացիան, որ մենք «ժողովրդի հետ, ժողովրդի համար»-ը դարձնում ենք ժողովրդի միջոցով, ինձ համար ազնիվ չէ: Եկեք մտածենք մոդել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց աշխատանքը պահել, մոդել, որտեղ մրցակցությունը կպահպանվի»,- ասաց Ավետիսյանը։

Պատգամավորը հարցրեց՝ արդյոք գործարանն այս տարիների ընթացքում լա՞վ է կառավարվել, թե՞ ոչ.

«Ես ուզում եմ, որ ցեմենտի գորածանի ծուխը չմարի, բայց ունենա այնպիսի ֆիլտր, որ չազդի մարդկանց թոքերի վրա, որ բնապահպանական վճարները նորմալ լինեն: Սա հնարավորություն է, որ շահագրգիռ խմբերին ներառենք, իսկ էդտեղ ոչ միայն սեփականատերերն են, այլ աշխատողները, ընդ որում՝ աշխատողներ, որոնք մի շերտ ներքև են էն սովորական մարդկանցից, ում հետ մեծ հանդիպումները տեղի են ունենում: Իրենց հետ էլ պետք է քննարկել, գտնել մի լուծում, որը կգոհացնի բոլորիս»,- ասաց Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter