
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելու նախագիծը
Երկար բանավեճերից հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Նախագծերի փաթեթն ընդունվեց 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նախագծերը դեռևս պետք է քննարկվեն նաև երկրորդ ընթերցմամբ, ապա՝ քվեարկվեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել