HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար պետական տուրք չի գանձվի

Ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018 թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Արցախի արտգործնախարարությունը հայտնում է, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը։

Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter