HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter