HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Նիկոյան. «Ազգային ժողովը բաղկացած է ԱԺ նախագահից, տեղակալից եւ «Ժառանգությունից»»

Ազգային ժողովն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքները: Սկզբում դահլիճ մտան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս տեսնելով, որ դահլիճը դատարկ է, ծիծաղելով Սամվել Նիկոյանին ասաց. «Կարողա՞ մենակ մենք ենք լինելու»: Այդ պահին արդեն իր տեղում նստած էր ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ում դատարկ դալիճի անդրադարձին ի պատասխան՝ Սամվել Նիկոյանը կատակեց. «Ազգային ժողովը բաղկացած է ԱԺ նախագահից, տեղակալից եւ «Ժառանգությունից»»:

«Ես էլ դա եմ ասում, էլի»,- պատասխանեց Լարիսա Ալավերդյանը: Հենց այս պայմաններում էլ խորհրդարանում քննարկվում է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է նաեւ պատգամավորների էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter