Հիվանդի ծնողից կաշառք է վերցրել
Նախօրեին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել է 80 հազար դրամ կաշառք:
«Իրականացված միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80 հազար դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել