HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում պայթյուններ են որոտացել. կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ

Սուրբ Զատիկի տոնակատարությունների օրը մի քանի պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում: BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է 160 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին, իսկ տեղական News 1st հեռուստաընկերության տեղեկություններով՝ զոհերի թիվը հասնում է 190-ի, իսկ վիրավորներինը՝ 500-ի:

Սուրբ Զատիկի արարողությունների ժամանակ պայթյուններ են որոտացել Կոչիկադե, Բատիկալոա և Նեգոմբո քաղաքների եկեղեցիներում, ինչպես նաև մայրաքաղաք Կոլոմբոյի կենտրոնում գտնվող «Շանգրի-Լա», «Սինամոն-Գրանդ» և «Քինգսբերի» հյուրանոցներում:

«Ֆրանս-Պրես»-ը, հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին, գրում է, որ զոհերի մեջ կան առնվազն 35 օտարերկրացիներ: Պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:

Կոլոմբոյի արքեպիսկոպոս Մալկոլմ Կարդինալ Ռանջիթի որոշմամբ՝ Կոլոմբոյի շրջանում Սուրբ Զատիկին նվիրված բոլոր արարողությունները չեղարկվել են: 

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասնիգհեն դատապարտել է կատարվածը՝ այն որակելով «վախկոտ հարձակում ժողովրդի դեմ»: Նա կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից: 

Շրի Լանկան կղզի-պետություն է Հարավային Ասիայում: Բնակչությունը կազմում է մոտ 22 միլիոն մարդ, որոնց 70%-ը՝ բուդդայականության, 12,6%-ը՝ հինդուիզմի, 9,7%-ը՝ իսլամի, իսկ 7,6%-ը քրիստոնեության հետևորդներ են:

Լուսանկարները՝ REUTERS / Dinuka Liyanawatte

Մեկնաբանություններ (1)

Կարպիս
Մտովի այս սցենարը պատկերացնում եմ, երբ ազարիներին թույլատրվի գան Հայաստան: Ո՞վ գիտի քանի թուրք եվ ազարի ահաբեկիչ են մարզվել Հայաստանում նմանատիպ մահափորձեր իրագործելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter