HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։

ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը, կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 26 պատգամավոր։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացրել էր Գևորգյանի թեկնածությունը՝ կասկածի տակ առնելով թեկնածուի՝ ՏՄՊՊՀ նախագահ լինելու աշխատանքային ստաժի անհրաժեշտ տևողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter