HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները այսուհետ միմյանց «հայվան» չե՞ն ասի

Հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ  նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Սրանք պատգամավորի էթիկայի կանոններն են, որոնց պետք է հետեւեն բոլոր 131 պատգամավորները:

Այս պահին բուռն քննարկումներ են ընթանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ, որը վերաբերում է նաեւ պատգամավորների էթիկայի նորմերին ու էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը:

Ենթադրվում է, որ օրենքի փոփոխությունից հետո պատգամավորներն իրենց ավելի զուսպ կպահեն եւ նիստերի դահլիճում հայհոյելուց կամ  միմյանց «հայվան», «անասուն» եւ այլ վիրավորական բառեր ասելուց առաջ կգիտակցեն, որ հանձնաժողովը կպատժի իրենց: Թե ինչպե՞ս, դա այլ հարց է: 

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ օրինագիծը շատ ուշացած, սակայն երկար սպասված է, քանի որ կանոնակարգվելու են պատգամավորի վարքագծին վերաբերող նորմերը:

Անահիտ Բախշյանն էլ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անելու էթիկայի հանձնաժողովը, եթե պատգամավորը քվեարկի մեկ ուրիշի փոխարեն, ու ինքն էլ նկատելով դա՝ դիմի հանձնաժողովին:

Դավիթ Հարությունյանը խուսափեց հարցին տալ կոնկրետ պատասխան:

«Իմ կարծիքով՝ էթիկայի հանձնաժողովը կարձանագրի, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը եւ չի հարգել օրենքը»,-պատասխանեց Դավիթ Հարությունյանը՝ այդպես էլ չասելով, թե ինչ է սպասվում «օրենք չհարգող» պատգամավորին:

Մեկնաբանություններ (3)

Նուբար Ասլանյան
Գիտվալ չի...
Henry
Isk ayd urishi poxaren kochak sexmox patgamavore miguce urish patgamavori serakan partakanutyunnern el e katarum ir knoj handep ?
Քաջիկ Արեյան
Իսկ կարո՞ղ է Դավիթ Հարությունյանը կամ մեկ ուրիշ հանրապետական ասել, թե ուրիշի փոխարեն քվեարկելը նույնն է, ինչ որ քվեատուփերի լցոնումները, և ըստ էության դրանք հանցագործություն լինելուց զատ պարզապես անբարոյականություն են: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Իսկ հանրապետության նախագահը կարո՞ղ է ասել.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter