HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:

Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter