HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը

Այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Բարձրագույն  դատական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա․ Զոհրաբյանը։  

Ինչպես հայտնում է ԲԴԽ-ն, խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը քննարկման ներկայացրեց Ա․ Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։ 

Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։

Արձանագրվեց նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք դարձնել պարբերական:

Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։

Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ   Բարձրագույն դատական խորհրդի  և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter