HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ուսանողների կրթաթոշակային ֆոնդին Հովնանյան հիմնադրամի աջակցությունը գերազանցեց 1.7 միլիոն ԱՄՆ դոլարը

Վերջին նվիրատվությունը Վիլլանովայի Հովնանյան կրթաթոշակային ֆոնդին կազմել է $ 500.000 

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը ևս $ 500.000 նվիրաբերեց Վիլլանովայի համալսարանի «Հովնանյան կրթաթոշակ» ավանդաշնորհային ֆոնդին, որն այժմ կազմում է 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար: Հովնանյան կրթաթոշակը լավ հնարավորություններ է ստեղծում ծագումով հայ տաղանդավոր ուսանողների համար: Կրթաթոշակը ծածկում է ստացողի ուսման, տան և սննդի վարձերը և ամեն տարի ենթակա է վերականգնման: 

1990թ.-ից` հիմնադրումից սկսած առ այսօր «Հովնանյան կրթաթոշակ» ֆոնդի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի շահառուներ են դարձել Վիլլանովայի համալսարանի 79 ուսանողներ: 

«Այս լրացուցիչ նվիրատվությունը երկակի դրդապատճառ ունի, - բացատրում է Վիլլանովայի 1956թ. շրջանավարտ պրն Հովնանյանը, - Ամբողջ մոլորակում կան հսկայական թվով շնորհալի հայ ուսանողներ, մյուս կողմից էլ ես շատ հպարտ եմ, որ Վիլլանովան այսօր դարձել է հիանալի ուսումնական հաստատություն: Ուստի, ես ուզում եմ, որ հնարավորինս մեծ թվով երիտասարդ չափահաս հայեր` թե Միացյալ Նահանգներում և թե ամբողջ աշխարհում, հնարավորություն ունենան ստանալու այն գերազանց կրթությունը, որ այսօր առաջարկում է Վիլլանովայի համալսարանը»:

«Մենք խորապես զգացված ենք Վիլլանովայի համալսարանի և մեր ուսանողների նկատմամբ Հովնանյան հիմնադրամի ցուցաբերած շարունակական աջակցությունից և այս նոր նվիրատվությունից,- ասաց համալսարանի զարգացման գծով փոխնախագահ Մայքլ Ջեյ Օ’Նիլը,- Վիլլանովան առհասարակ պարտավորվածություն ունի ներգրավելու մտավոր, սոցիալական, ռասայական և տնտեսական  տարբեր ծագում ու նկարագիր ունեցող ուսանողների, ովքեր թե ուսանողության տարիներին և թե ավարտելուց հետո կծառայեն որպես կրթական, քաղաքացիական և մշակութային առաջնորդներ: Մենք մեծապես երախտապարտ ենք Հիմնադրամի առատաձեռնության և մեր այս առաքելությանը շարունակաբար աջակցելու համար»: 

2012-13 ուսումնական տարվա Հավնանյան կրթաթոշակի համար դիմելու ցանկություն ունեցող թեկնածու ուսանողները պետք է դիմեն ֆինանսական օժանդակության գծով տնօրենի օգնական Մերիքեյ Կլարային` 610-519-7933 հեռախոսահամարով: Դիմել կարող են Վիլլանովայի համալսարանի ներկա ուսանողները և 2012-13 ուսումնական տարում այդ համալսարան ընդունվածնեan: Հովնանյան կրթաթոշակի դիմումի ձևը հասանելի կլինի առցանց` սկսած 2013-14 ուսումնական տարվանից: 

Ավելի քան 25 տարի է, ինչ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն աջակցում է հայ մշակույթին և կրթությանը, առողջապահական հիմնարկներին, արվեստներին և այլ ոլորտների: Հրայր և Աննա Հովնանյանները ծառայում են որպես համապատասխանաբար` հիմնադրամի նախագահ և պրեզիդենտ: Հիմնադրամը ստեղծվել է 1986թ., կենտրոնական գրասենյակը գտնվում է Թինտոն Ֆոլզ քաղաքում, Նյու Ջըրզի նահանգ: 

1963թ. Հրայր Ս. Հովնանյանը հիմնեց Հովսոնս ինք. ընկերությունը, որը տասնամյակների ընթացքում կառուցել է տասնյակ հազարավոր տներ` յուրացնելով հազարավոր հեկտար հողատարածություններ: Նրա հետաքրքրությունների շրջանակում են նաև առողջապահական արդյունաբերության և կոմերցիոն շինարարության ոլորտներում զգալի հսկիչ փաթեթների տիրապետող ընկերությունների տնօրինումը` սեփականատիրության կամ կառավարչական հիմունքներով, ընդ որում հիմնական ուղղվածությունը առևտրի կենտրոնները և գրասենյակային շինություններն են: 

Հրայր և Աննա Հովնանյաններն ունեն հինգ երեխա և մի քանի թոռներ: Նրանց որդին` Վիլլանովայի համալսարանի հումանիտար արվեստների և գիտությունների քոլեջի 1987թ. շրջանավարտ Արմեն Գ. Հովնանյանը Հիմնադրամի գանձապետն է: Այս զույգի դուստրերն են` Սիրան Սահակյանը, Էդիլ Հովնանյանը, որը ծառայում է որպես Հիմնադրամի փոխպրեզիդենտ, Տանյա Հովնանյան-Բազդասարյանը և Լիլա Հովնանյանը: Ի դեպ, Հրայր և Աննա Հովնանյանների թոռ, Սիրան Սահակյանի որդի Գոռ Թ. Սահակյանը Վիլլանովայի համալսարանի Բիզնեսի դպրոցի առաջին կուրսի ուսանող է: 

Սկսած 1842թ.-ից, Վիլլանովայի համալսարանի ավգուստինյան կաթոլիկ ինտելեկտուալ ավանդույթը անկյունաքար է հանդիսանում ակադեմիական մի հանրության համար, որտեղ ուսանողները սովորում են մտածել քննադատաբար, գործել զգացմունքով և հաջողության հասնել` ծառայելով այլոց: Համալսարանի հինգ քոլոջներում` Ազատական արվեստների և գիտությունների քոլեջում, Վիլլանովայի բիզնես դպրոցում, Ճարտարագիտության քոլեջում, Բժշկական քոլեջում և Վիլլանովայի համալսարանի իրավագիտության դպրոցում սովորում են բակալավրիատի, մագիստրատուրայի և իրավագիտության 10 հազար ուսանողներ: Ուսանողների մտավոր պաշարի զարգացմանը զուգահեռ  Վիլլանովա համալսարանը նրանց պատրաստում է նաև որպես էթիկական առաջնորդներ, ովքեր դրական փոփոխություններ են մտցնում ամենուրեք, որտեղ էլ որ կյանքը նրանց տանի:

Մեկնաբանություններ (1)

Vic
I wish we had more Armenian American families such as the Hovnanians.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter