Ռուսաստանյան դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության շնորհիվ այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի գրառման միջոցով:
Ավելի վաղ Գոռ Աբրահամյանը նշել էր, որ «համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել