HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ՝ Հյուսիս-Հարավի քրեական գործի ընթացքից

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը մանրամասներ է հրապարակել գործի ընթացքից:

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություն:

Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որակական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter