
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել
Փարիզամերձ Կլիշի-լա-Գարեն ( Clichy-La-Garenne) քաղաքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով հրապարակի անվանակոչման եւ խաչքարի տեղադրման արարողություն, որին ներկա են եղել Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Օ դը Սեն-ի դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան ՀԱսմիկ Տոլմաջյանը, հայկական ծագումով հայտնի ֆուտբոլիստներ Ալեն Պողոսյանը եւ Յուրի Ջորկաեֆը:
Անվանակոչված հրապարակը, որը գտնվում է ի Փարիզի անվան փողոցի վերջում, նախկինում կոչվում էր «Ապրիլի 24, 1915»: Խաչքարը տեղադրվել է` ի հիաշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
«Նուվել դ´Արմենի» պարբերականի հաղորդմամբ` հրապարակի անվանակոչման արարողությանը Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգը, որն Ազնավուրը ձայնագրել է 1915թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը` ի հիշատակ Օսմանյան Թուրքիայում սպանված 600 հայ մտավորականների, կատարել է հայկական ծագումով մարսելցի երգիչ Գրեգորի Բաքյանը:
Լուսանկարները` Կլիշիի քաղաքապետարանի կայքից եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել