
Համայնքապետի արտահերթ ընտրություն՝ Ապագայում
Արմավիրի մարզի Ապագա համայնքում հունիսի 9-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկով։
Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, Ապագայի ղեկավար Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններով։ Նրա հրաժարականից հետո մարտի 1-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որն էլ Արմավիրի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել