HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

133 հազար դոլար՝ շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի մասնակցության նպատակով

Կառավարությունը 133 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կհատկացնի՝ 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով։

Գումարը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ իր հերթին այն կփոխանցի «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ-ին։

Գործադիր ներկայացրած որոշման նախագծում գրված է, որ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի պայքարին և այդ շրջանակներում անհրաժեշտ է Արոնյանի համար նաև բազմամիջուկային համակարգիչ ձեռք բերել։ Ըստ նախարարության, նրա համակարգիչը գնվել է 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից։ Նախարարության հաղորդմամբ՝ բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիներին սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ։

Ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter