HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդուարդ Շարմազանովի՝ ԲՀԿ-ին ուղղված «անանուն» հայտարարությունը

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, պահելով օրվա ինտրիգը, երբ ԲՀԿ-ն բոյկոտեց եւ չմասնակցեց խորհրդարանի քննարկումներին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսեց քաղաքական ուժերի, մարաթոնների ու քարոզարշավների մասին:

«Եղան մարդիկ, գործիչներ, որոնք ժամանակից շուտ սկսեցին կեղծ քարոզարշավ: Սպորտային մեկնաբանների խոսքերով կարող եմ ասել, որ քաղաքականությունը ոչ թե «սպրինտ» է, այլ մարաթոն, եւ կարեւորը ոչ թե 100 մետրը արագ վազելն է, այլ ժամանակին տեղ հասնելը: Համոզված եմ՝ քաղաքականության մեջ կհաջողեն այն քաղաքական ուժերը, ովքեր քաղաքականության մեջ կառաջնորդվեն ոչ թե «սպրինտի», այլ մարաթոնի տրամաբանությամբ»,- հայտարարեց Էդուարդ Շամրազանովը:

Ակնհայտ էր, որ ԱԺ փոխնախագահի խոսքն ուղղված էր ԲՀԿ-ին, ինչն ամենեւին էլ չի վկայում, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները գործընկերային են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter