HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վանական համալիրը կրկին դժգոհության ալիք է բարձրացնում Վրաստանում

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրը 3 օր է՝ փակ է: Այդ մասին ահազանգել են վրացի հոգևորականները՝ նշելով, որ ադրբեջանցի սահմանապահներն իրենց թույլ չեն տալիս մուտք գործել վանք:

Դավիթ Գարեջայի վանական համալիրը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք: Համալիրը ժայռափոր 20 վանքերից է բաղկացած և ընդգրկում է Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սիղնաղի։ Համալիր գլխավոր կոթողն է Սուրբ Դավիթ Գարեջայի վանքը, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժանող լեռան հյուսիսային լանջին։

Դավիթի մայրավանքը հիմնադրվել է  6-րդ դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը 13 ասորի հայերից մեկն է եղել և բնակվել Գարեջա բնական քարանձավում։

Քանի որ վանական համալիրը գտնվում է երկու երկրների սահմանագծին, երկու երկրների անկախացումից ի վեր նաև վիճաբանությունների տեղիք է տալիս վրացիների և ադրբեջանցիների շրջանակներում: Մի քանի անգամ նման դեպքեր եղել են, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են վրացի զբոսաշրջիկներին այցելել Գարեջայի մայրավանքը: Իրավիճակը լարվել էր նաև 2012թ.-ին:

Վրացի հասարակությունը պնդում էր, որ այն ամբողջությամբ պետք է վերադարձվի Վրաստանին, փոխարենը որևէ այլ տարածքից Ադրբեջանին պետք է համարժեք հողային հատված տրամադրել: Սակայն ադրբեջանական կողմն այս պնդումը միանգամից մերժել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter