HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերքաբերից՝ Հայաստանին․ «ՆանՍոն»-ի հաջողության պատմությունը

Գագիկ Աղբալյան

Մեկ տարի առաջ սահմանամերձ Բերքաբերում հիմնադրվեց «ՆանՍոն» ընկերությունը, որի արտադրած տեքստիլը պահանջարկ ունի հայկական անվանի բրենդների շրջանում։ «Menu.am»-ը, «Կարաս»-ը, «Գաստրոն» և այլ ընկերություններ հանդիսանում են «ՆանՍոն»-ի գործընկերներ եւ պատվիրատու։

Խուդավերդյանների ընտանեկան բիզնեսը՝ տեղակայված հայ-ադրբեջանական սահմանից 800 մետր հեռավորության վրա, հաջողություններ է գրանցում։

Կարի արտադրամասը ստեղծվել է «Սահման» կազմակերպության աջակցությամբ։ Բերքաբերցի ձեռնարկատիրոջը կաջակցի նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։ Համագործակցության արդյունքում «Նանսոն»-ը կստանա ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կարի մեքենաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter