HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյանը կբավարարի այն

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ դիմումը բավարարելու է: Հրաժարականն, ըստ էության, կապված է ԱԱԾ-ի կողմից քրեակատարողական հիմնարկում արված խուզարկության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս: Խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված՝ «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ»:

Իրավիճակի վերաբերյալ Արտակ Զեյնալյանի պարզաբանումները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter