HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. «Տնտեսվարողները կարող են իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը»

Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջերը սահմանված են ՀՀ կառավարության  05.10.2017 թվականի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշումով։

Հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջերին ստուգելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան սարքերը և դրանց տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter