HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաշագործ թեյերի վարպետը. Զորայր Վասիլյան

Զորայր Վասիլյանը թեյ պատրաստելու վարպետ է: «Ֆեյսբուքում» նրան կարելի է գտնել «Թեյերի հրաշագործ» անունով: Անվան ընտրությունը բացատրում է նրանով, որ «թեյը հրաշքներ է գործում»: «Թեյը տրամադրություն է փոխում, լարվածությունն է թուլացնում, հանգստացնում»,- ասում է Զորայրը:

Zorayr.jpg (377 KB)

Ըստ Զորայրի՝ թեյն իր պատրաստման մշակույթն ունի: Զորայրին կարելի է հանդիպել Երևանի սրճարաններում, այգիներում թեյ պատրաստելիս. նրա նպատակը թեյ պատրաստելու արվեստը հասարակությանը ներկայացնելն է: Մեր հանդիպման ընթացքում էլ պատրաստում է չինական հայտնի  թեյերից մեկը, լցնում 4-5 սմ բարձրություն ունեցող բաժակների մեջ: Ասում է, որ համը զգալու համար այդպես պետք է քսան անգամ թեյ խմել: Զորայրի խոսքով՝ յուրաքանչյուր անգամ թեյնիկից լցնելուց հետո թեյը նոր համ է ստանում:

Zorayr Vasilyan.jpg (379 KB)

Թեյերը ձեռք է բերում Չինաստանից, հիմնականում առցանց պատվերներ է կատարում կամ ուղարկում են թեյասեր ընկերները:

Յուրաքանչյուր թեյի պատրաստման համար օգտագործում է տարբեր տարաներ և թեյնիկներ:

Zorayr tea mayker.jpg (304 KB)

Թեյի պատրաստման տարբեր եղանակներով հետաքրքրվել է 4 տարի առաջ, երբ հանդիպումներ է ունեցել թեյագործ վարպետների հետ, լսել նրանց խորհուրդները: «Սկզբնական փուլում ծանոթանում ես, սովորում, հետո պետք է ինքնակրթությամբ զբաղվել, անընդհատ փորձեր անել»,- ասում է Զորայրը:

tea.jpg (366 KB)

Յուրաքանչյուր թեյի պատրաստմանը նա մինչև մեկ ժամ է հատկացնում: Այդ ընթացքում թեյը թրմվում է: Իր կարողությունները զարգացնելու համար Զորայրը ցանկանում է  մեկնել Չինաստան: Իսկ հետո նպատակ ունի Հայաստանում զարգացնել թեյերի պատրաստման եղանակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter