HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

BBC-ն Իրանին մեղադրում է լրագրողներին վախեցնելու մեջ

Այսօր բրիտանական խոշորագույն հեռարձակող BBC-ն հայտարարել է, թե Իրանի իշխանությունները «վախեցնում ու ձերբակալում են այն մարդկանց, ովքեր, իշխանությունների ասելով, կապեր ունեն BBC-ի պարսկական ծառայության հետ»:

CNN-ի տեղեկացմամբ՝ BBC-ի այս մեղադրանքից մեկ օր առաջ իրանական կիսապաշտոնական «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի շարք խաբված մարդկանց, ում առաջադրանք էր տրվել Իրանում լուրեր ու տեղեկություններ հավաքել BBC-ի պարսկական ծառայության համար: «Աղբյուրը հայտնում է, որ այս մարդիկ հսկայական գումարներ են ստացել ընկերությունից»,- հայտնել էր «Մեհրը», սակայն չէր անվանել իր աղբյուրը:

Ըստ BBC-ի՝ «Մեհրի» տեղեկությունները չեն կարող ճիշտ լինել: Իր հայտարարության մեջ բրիտանական հեռարձակողը նշել է, որ BBC-ի «պարսկերենով ծառայությունը չի գործում Իրանի ներսում: Իրանի ներսում չեն աշխատում BBC-ի պարսկական անձնակազմի աշխատակիցներ կամ արտահաստիքային թղթակիցներ»: «Մենք խոստորեն դատապարտում ենք BBC-ի պարսիկ անձնակազմի անդամների ընտանիքների և ծանոթների նկատմամբ որևէ գործողություն»,- ասել է BBC-ն:

Բրիտանական հեռարձակողի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնն անցյալ շաբաթ Իրանին մեղադրել է BBC-ի պարսիկ լրագրողների ընտանիքների անդամների վրա ճնշում գործադրելու մեջ:

Նա BBC-ի կայքում գրել էր. «Վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել նրան, որ ահաբեկումներն ավելանում են մտահոգության տեղիք տվող նոր գործելակերպերի հետ մեկտեղ: Այս թվում փորձ է արվում ճնշում գործադրել Իրանից դուրս գործող BBC-ի պարսկական ծառայությունում աշխատողների վրա ՝ թիրախ դարձնելով նրանց ընտանիքների այն անդամներին, ովքեր դեռ ապրում են Իրանում»:

Լուսանկարը՝ AFP-ի. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները պարզել են BBC-ին ընդդեմ պաստառներ, 2009թ. հունիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter