HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները վերսկսվել են

Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն ու կպչողականությունն ապահովող ջերմաստիճանի պայմաններում փոսային նորոգումներ են իրականացվում Արարատի, Ապարանի, Դիլիջանի, Էջմիածնի, Մարտունու, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին։  

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter