Իսպանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Վլադիմիր Կարմիրշալյանը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Իսպանիայում դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- գրված է հրամանագրում:
Վլադիմիր Կարմիրշալյանը Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետն էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել