HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանում հրավիրվել են լսումներ՝ հեռահաղորդակցության սակագները քննարկելու համար

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 113-րդ հոդվածի և Ազգային ժողովի աշխատակարգի պահանջներին համապատասխան, հրավիրել են «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվության բաժինը:

Լսումները վարող պատգամավոր Դավիթ Մելքումյանը ներկայացրել է քննարկվող հարցի կարևորությունը պետության և հանրության համար և նշել, որ խմբակցությունը շահագրգիռ է ծավալել կառուցողական քննարկումներ ոլորտում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ գտնելու համար:

Խոսելով լսումների կազմակերպման շարժառիթի մասին՝ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ հիմնական պատճառը հանրապետության բնակչության շրջանում տարածված դժգոհություններն են հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներից: Պատգամավորը նշել է, որ ոլորտի վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել է հետևյալ նախնական եզրակացությունների. Արցախի Հանրապետությունում հեռահաղորդակցության ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ սակագներն անհամապատասխան են բնակչության եկամուտներին, ընկերության կողմից մատուցած ծառայությունների որակը չի համապատասխանում դրանց դիմաց գանձվող գումարին:

Քննարկումների փուլի մեկնարկին «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ ինքը հրաժարվում է լսումների այս  ձևաչափով տեղեկությունների տրամադրումից՝ առաջարկելով կազմակերպել առանձին հանդիպում պատգամավորների հետ:

Ամփոփելով հանդիպումը՝ առաջարկվել է ընդմիջել լսումները և առաջիկայում կազմակերպել պատգամավորների հանդիպումը «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրենի հետ, որից հետո կրկին շարունակել լսումների ձևաչափով քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter