HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իլյիչի ժամանակներն» անցե՞լ են

Այսօր հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց հաջողությունները չանձնավորել, ինչպես անում էին «Իլյիչի ժամանակ»:

Ըստ պատգամավորի՝ Սենատում ձեռք բերված հաջողությունների մասին խոսելիս պետք է շնորհակալություն հայտնել այնտեղ 45 տարի «կռված» մեր ժողովրդին, արտերկրի հայությանը, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակներին:

Այնուհետեւ Վահան Հովհաննիսյանը սահուն անցում կատարեց Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրով նախատեսված եւ չկատարված աշխատանքներին` պատգամավորն ասաց, թե կառավարությունը պետք է ԱԺ-ին առնվազն զեկուցեր եւ տրամաբանական պատասխաններ տար՝ բացի միջազգային ճգնաժամն  ու վատ բնակլիմայական պայմանները որպես պատճառ նշելուց:

Վահան Հովհաննիսյանը պատգամավորներին հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունը առաջարկել էր միասին դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն պարզաբանի, թե խոստումների չկատարման դեպքում ի՞նչ պետքէ անի կառավարությունը՝ նոր ծրագիր հաստատի՞, թե՞ անհրաժեշտ է նոր կառավարություն ձեւավորել: 

«Դրա համար պետք էր ընդամենը 27 ստորագրություն: Սակայն այս առաջարկությանը դրական արձագանքեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Մնացած խմբակցությունները չպատասխանեցին` հենց դրանով էլ, փաստորեն, ստանձնելով կառավարության գործունեության պարտակումը»,- ավելացրեց Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ
Իսկ ուր էին մեծամասնականով ընտրված պատգամավորները...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետո, ես հատկապես «Ժառանգությանն» ու ՅՀԴ-ին ԻՐՈՔ ԽՈՐՀՈՒՐԴ եմ տալիս ԻՆՉՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ է ամեն ինչ անել հնարավորին չափ քաղաքական կշիռ ունենալ տեղական/մարզային քաղաքականության մեջ: Սա ՇԱՏ կարևոր է: ՄԵԾ ՍԽԱԼ է տեղական/ մարզային քաղաքական դաշտը ԱՅՍՊԵՍ թույլ տալ լինելու ՀՀԿ-ԲՀԿ-ի տան հետևի այգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter