
Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի և Ա. Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել