HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնարավոր են կարճատև անձրևներ. եղանակի տեսությունն այս շաբաթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 29-ին և մայիսի 3-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 29-ին և մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            15.30C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter